Իրակլի Կոբախիձե - Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական
Իրակլի Կոբախիձե - Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական

Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունները շատ սերտ համագործակցություն ունեն, և երկրների միջև առկա հարաբերությունների դինամիկան հիմք է հանդիսանում ապագա գործընկերության հետագա զարգացման համար։

«Մենք ուրախ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Իհարկե, բարձր մակարդակի հաճախակի այցելությունները նույնպես դրա ապացույցն են։ Շնորհակալություն ենք հայտնում Վրաստան գալու համար, ձեր անձնական աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։ Մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգանում են տարբեր ոլորտներում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հայաստանի կառավարության հետ։ Վստահ ենք, որ այս դինամիկայով, այս տեմպերով, ապագայում մեծ հաջողությունների կհասնենք հարաբերությունների հետագա զարգացման առումով», – ասել է վարչապետը։