Իրակլի Կոբախիձե. Վրաստանը տնտեսական աճի առումով առաջատար է Եվրոպայում, այս տեմպը թույլ է տալիս մեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրում զբոսաշրջության և ավիացիայի զարգացմանը
Իրակլի Կոբախիձե. Վրաստանը տնտեսական աճի առումով առաջատար է Եվրոպայում, այս տեմպը թույլ է տալիս մեզ ավելի մեծ ուշադրություն դարձնել երկրում զբոսաշրջության և ավիացիայի զարգացմանը

Վրաստանը տնտեսական աճի տեսանկյունից Եվրոպայի առաջատարներից է․ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագծի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում։

Վարչապետը ընդգծեց, որ վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը։

«Հինգ տարվա ընթացքում մեր միջին տնտեսական աճը կազմել է 9.3%, և մեր անվանական տնտեսությունը աճել է 16 միլիարդ դոլարից մինչև 37.5 միլիարդ դոլար։ Իհարկե, զարգացման այս տեմպը հնարավորություն է տալիս առավել ակտիվորեն ու խորությամբ զբաղվել երկրի տուրիզմի և ավիացիայի զարգացմամբ։ Այսօրվա օրն էլ դրա օրինակն է, այսօրվա օրը մեզ վստահություն է տալիս, որ մեր զարգացման տեմպերը ապագայում էլ ավելի կաճեն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ մեր օտարերկրյա գործընկերներին, էկոնոմիկայի նախարարությանը, բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս պայմանագրի պատրաստման աշխատանքներին։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն», – հայտարարեց Կոբախիձեն։

Այսօր ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ կնքվել է պայմանագիր Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ, որը նախատեսում է 150 միլիոն դոլարի ներդրում։