Իրակլի Կոբախիձե. Թող բացեն բանակցությունները, ստորագրում ենք, մեզ կոչ են անում և չեն ուզում քայլ անել, իրականում գնդակը նրանց կողմում է
Թող բացեն բանակցությունները, հենց վաղը կստորագրենք,- այսպես պատասխանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հարցին՝ կապված ԵՄ ընդլայնման զեկույցի հետ, որում Վրաստանի կառավարությանը կոչ է արվում վերադառնալ եվրոպական ուղի։
Կառավարության ղեկավարն այս կոչն անվանել է անհեթեթ և նշել, որ ԵՄ տարածքում ներկայիս իրավիճակը ցավալի է։
«Տեսեք ինչ աբսուրդում են, մեզ կոչ են անում ու չեն ուզում քայլ անել։ Իրականում գնդակը նրանց դաշտում է, թող բացեն բանակցությունները՝ ստորագրում ենք: Ո՞ր վերադարձի մասին եք խոսում, տեսեք ինչ աբսուրդի մեջ են մտել։ Այս իրավիճակը, որը մենք տեսնում ենք ԵՄ տարածքում, շատ ցավալի է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։