Իրակլի Կոբախիձե. Մեզ ներքին գործերին արհեստական ​​միջամտություն պետք չէ, վրացական պետության ճակատագիրը պետք է որոշի վրաց ժողովուրդը, Վրաստանում սա հստակ դիրքորոշում է
Իրակլի Կոբախիձե. Մեզ ներքին գործերին արհեստական ​​միջամտություն պետք չէ, վրացական պետության ճակատագիրը պետք է որոշի վրաց ժողովուրդը, Վրաստանում սա հստակ դիրքորոշում է

Փակվեցին USAID-ը, NED-ը և այլ համապատասխան հիմնադրամներ, սա ամերիկյան վարչակազմի որոշումն էր, սակայն այս ֆոնին տեսնում ենք, որ ոչ պաշտոնական ուժերը, որոնք ունեն չափազանց մեծ ազդեցություն, մասնավորապես Եվրոպայում քաղաքական գործընթացների վրա, նախատեսում են եվրոպական ֆոնդերը օգտագործել նույն նպատակներին հասնելու համար, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ լրագրողի այն հարցին պատասխանելիս, որը վերաբերում էր Եվրոհանձնաժողովի՝ ՀԿ-ների և մեդիայի համար նախատեսված ֆինանսավորումը գրեթե 600 տոկոսով ավելացնելու ծրագրին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանին պետք չէ արհեստական միջամտություն ներքին գործերին, և վրացական պետության ճակատագիրը պետք է որոշվի վրաց ժողովրդի կողմից՝ Վրաստանում։

«Մեր երկիրը պետք է առավելագույնս պաշտպանված լինի նման միջամտություններից։ Մեզ պետք չէ որևէ արհեստական միջամտություն մեր ներքին գործերին։ Վրացական պետության ճակատագիրը պետք է որոշվի վրաց ժողովրդի կողմից՝ Վրաստանում, սա մեր շատ հստակ դիրքորոշումն է։ Հենց սա է արտացոլված «Թափանցիկության մասին» օրենքում, «Գրանցման մասին» օրենքում, Վրաստանի օրենսդրության մեջ, և բնականաբար, մենք մինչև վերջ պաշտպանելու ենք այդ սկզբունքը։ Վրացական պետության ճակատագիրը պետք է որոշվի Վրաստանում, վրաց ժողովրդի կողմից», – հայտարարել է վարչապետը։