Իրակլի Կոբախիձե. Մեր ընդդիմախոսները չկարողացան հաշվարկել, որ այսօր պետությունն ուժեղ է, մենք ունենք ամուր պետական ինստիտուտներ, և մեզ համար դժվար չէ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը
Մեր ընդդիմախոսները չկարողացան հաշվարկել, որ այսօր պետությունն ուժեղ է, մենք ունենք ամուր պետական ինստիտուտներ, և մեզ համար դժվար չէ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հետագայում հնարավոր է բացառել նման գործընթացները։
«Մի բան, որ մեր ընդդիմախոսները երկրի ներսում և դրսում չկարողացան հաշվի առնել, այն է, որ պետությունն այսօր շատ ուժեղ է, մենք ունենք շատ ուժեղ պետական ինստիտուտներ, և, հետևաբար, մենք, անշուշտ, դժվարություն չունենք իրավիճակը լիարժեք վերահսկելու հարցում։ Այս չորս տարիների ընթացքում մենք արտաքին միջամտությամբ հեղափոխություն կազմակերպելու չորս փորձերի միջով ենք անցել, բայց չորս անգամ էլ համաչափ ուժով դիմակայել ենք ու այդ բոլոր փորձերը չեզոքացվել են։ Ցանկացած նման դեպքում պետական համակարգը պատրաստ է դիմակայել ցանկացած նման փորձի, ավելին, գործընթացներն աստիճանաբար այնպես են ընթանում, որ գործնականում արդեն ապագայում կարող ենք նույնիսկ բացառել նման գործընթացները»,- ասաց վարչապետը։