Իրակլի Կոբախիձե. Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմից ստացվել է նամակ, որտեղ բացահայտ արտահայտված է համագործակցության հանդեպ բաց լինելը, և հենց դա էինք մենք պահանջում
Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ նախագահի վարչակազմից ստացվել է նամակ, որտեղ բացահայտ արտահայտված է համագործակցության հանդեպ բաց լինելը, և հենց դա էինք մենք պահանջում, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքի «Ակտուալ թեմա՝ Մակա Ծինցաձեի հետ» հաղորդման շրջանակում։
Կոբախիձեի խոսքով՝ պետքարտուղարությունից ստացված առաջին նամակը կտրուկ տարբերվում է նախագահ Թրամփի կողմից Միխեիլ Քավելաշվիլիի անունով ուղարկված նամակից։
«Հետաքրքիր է, որ այս երկու օրվա ընթացքում մենք տեսանք երկու տարբեր նամակ։ Մեկը սկզբում ուղարկվեց պետքարտուղարությունից, իսկ մյուսը՝ նախագահի վարչակազմից։ Առաջին նամակը գրած էր «խորքային պետության» կողմից, իսկ երկրորդը՝ կազմվել էր նախագահ Թրամփի վարչակազմում։ Կտրուկ տարբերություն կա։ Սա արդեն ցույց է տալիս այն պայքարը, հակամարտությունը, որ ընթանում է նոր վարչակազմի և «դիփ սթեյթի» միջև։ Այլ կերպ անհնար է բացատրել, թե ինչպես կարող են այսքան կտրուկ տարբեր նամակներ ստացվել Վրաստանում։ Մի նամակ, կարելի է ասել, չէր ճանաչում իշխանությանը, քանի որ ուղղված էր անմիջապես ժողովրդին՝ շրջանցելով ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը, մինչդեռ Թրամփի կողմից ուղարկված նամակը ուղղված էր Վրաստանի իշխանությանը՝ նախագահ Միխեիլ Քավելաշվիլիին, և այնտեղ ուղղակիորեն խոսվում էր Վրաստանի կառավարության հետ համագործակցության զարգացման մասին։ Այս կրկնությունը նույն իշխանության կողմից հստակ ցույց է տալիս այն հակադրությունը, որը այժմ կա Թրամփի վարչակազմի և «դիփ սթեյթի» միջև։ Մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ նախագահի վարչակազմից ստացվել է նման նամակ, որտեղ բացահայտ արտահայտված է համագործակցության հանդեպ բաց լինելը, և հենց դա էինք մենք պահանջում։ Մենք խոսեցինք փակ նամակի մասին, այնուհետև իմ անունից ուղարկվեց բաց նամակ նախագահ Թրամփին», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլիին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ։ Նամակում, որը տարածել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, Թրամփը նշում է, որ իր վարչակազմը հավատարիմ է Վրաստանի կառավարության հետ խաղաղ և արդյունավետ հարաբերությունների ամրապնդմանը։
Իրակլի Կոբախիձեի մեկնաբանությամբ՝ սա արտացոլում է հակամարտությունը, որը ներկայումս ընթանում է Թրամփի վարչակազմի և «դիփ սթեյթի» միջև։