Իրակլի Կոբախիձե. Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, պայմանավորվեցինք, որ մեր երկրի և ԵԽ-ի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի
Իրակլի Կոբախիձե. Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք ԵԽ գլխավոր քարտուղարի հետ, պայմանավորվեցինք, որ մեր երկրի և ԵԽ-ի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի

Մենք շատ բարեկամական և արդյունավետ հանդիպում ունեցանք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ, պայմանավորվեցինք, որ մեր երկրի և ԵԽ միջև սերտ համագործակցությունը կշարունակվի, – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեի հետ հանդիպումից հետո

Վարչապետի խոսքով, 90-ականներից սկսած Վրաստանն ու Եվրախորհուրդը սերտորեն համագործակցում են։

«Նրա այցը Վրաստան շատ կարեւոր է։ Մենք ունեցանք շատ ընկերական, շատ արդյունավետ հանդիպում, խոսեցինք երկրում ընթացող գործընթացների և Վրաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին։ Մենք պայմանավորվեցինք, որ սերտ համագործակցությունը մեր երկրի և Եվրոպայի խորհրդի միջև կշարունակվի։ 90-ականներից մենք շատ սերտ համագործակցություն ենք ունեցել։ Մեր շահերից է բխում, որ այս համագործակցությունը հնարավորինս ակտիվ շարունակվի։ Դրանում պարոն գլխավոր քարտուղարի դերն առանձնահատուկ է, և մենք վստահ ենք, որ մեր երկիրը կունենա պարոն Ալան Բերսեի աջակցությունը բոլոր ուղղություններով»,- ասել է Կոբախիձեն։