Իրակլի Կոբախիձե. Մենք կարևոր ծրագրեր ունենք, պետք է ամբողջ կենտրոնացմամբ աշխատենք կրթական բարեփոխումների իրականացման վրա, քանի որ առանց կրթության ոչ մի նվաճում չի կարող կայուն լինել
Իրակլի Կոբախիձե. Մենք կարևոր ծրագրեր ունենք, պետք է ամբողջ կենտրոնացմամբ աշխատենք կրթական բարեփոխումների իրականացման վրա, քանի որ առանց կրթության ոչ մի նվաճում չի կարող կայուն լինել

«Ապագայում ունենք շատ կարևոր և հավակնոտ ծրագրեր տարբեր ուղղություններով, նախատեսված են նաև բարեփոխումներ», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լիակատար կենտրոնացում՝ կրթական համակարգի բարեփոխումների իրականացման համար, քանի որ առանց կրթության ոչ մի ձեռքբերում չի կարող լինել կայուն։

«Առավելագույնս կուզեմ առանձնացնել կրթության բարեփոխումը։ Խոսքը վերաբերում է թե՛ բարձրագույն, թե՛ ընդհանուր կրթության համակարգին։ Մշակվել են համապատասխան հայեցակարգեր, և դրանց իրականացումն ունի մեծ նշանակություն բոլոր ոլորտների և, ընդհանրապես, երկրի ճիշտ զարգացման համար։ Առանց կրթության, ոչ մի ձեռքբերում չի կարող լինել կայուն։ Այդ պատճառով անհրաժեշտ է լիակատար կենտրոնացում՝ կրթական բարեփոխումների երկու ուղղությամբ՝ ընդհանուր և բարձրագույն կրթության ոլորտներում», – նշել է Կոբախիձեն։