Իրակլի Կոբախիձե. Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ որոշում կայացնեն վերադառնալ հայրենիք, որտեղ մենք պետք է նրանց ապահովենք պատշաճ կենսապայմաններով և արժանապատիվ աշխատանքով
Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդիկ որոշում կայացնեն վերադառնալ հայրենիք, որտեղ մենք պետք է նրանց ապահովենք համապատասխան կենսապայմաններով և արժանապատիվ աշխատանքով,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Սփյուռքի օրվան նվիրված ֆորումում իր ելույթում։
Վարչապետի խոսքով՝ անցյալ տարի հայրենիք վերադարձած հայրենակիցների թիվը մի փոքր գերազանցել է երկրից մեկնածների թիվը։
«Մեր արտասահմանում ապրող հայրենակիցները ամբողջ աշխարհին են ներկայացնում Վրաստանի յուրահատկությունը, մեր ավանդույթները և մեր մշակույթը։ Հետևաբար, նրանց դերը մեր երկրի զարգացման գործում շատ մեծ է։ Ես ուրախ եմ, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում այս առաքելության կարևորությունը»։
Այս ամենին զուգահեռ, մեր գլխավոր մտահոգությունը պետք է լինի արտերկրում ապրող մեր հայրենակիցների վերադարձը Վրաստան։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ որոշում կայացնեն վերադառնալ հայրենիք, որտեղ մենք պետք է նրանց ապահովենք համապատասխան կենսապայմաններով և արժանապատիվ աշխատանքով։ Ես ուրախ եմ, որ անցյալ տարի հայրենիք վերադարձած իմ համաքաղաքացիների թիվը մի փոքր գերազանցեց երկիրը լքածների թվին։ Մենք մեծ հույսեր ունենք, որ տնտեսության արագ աճին զուգընթաց տարեցտարի կաճի հայրենիք վերադարձող արտագաղթողների թիվը։ «Սա մեր ամենակարևոր ազգային առաքելությունն է, մեր հայրենակիցներից որքան հնարավոր է շատերին տարեցտարի հայրենիք վերադարձնելու խնդիրը», – ասաց վարչապետը։