Իրակլի Կոբախիձե. Գործակալական ցանցը չի թողել ոչ մի ակնառու հաջողակ մարզիկի, ում հայհոյած չլինի․ սպորտը պետք է միավորի հասարակությանը, փորձում են այստեղ այլ տեսակի հռետորաբանություն մտցնել
Գործնականում չեն թողել ոչ մի ակնառու հաջողակ մարզիկի, ոչ միայն ֆուտբոլիստի, ում գործակալական ցանցը, ըստ էության, հայհոյած չլինի կամ այլ ձևով վիրավորանք հասցրած չլինի,– այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, գործակալական ցանցի համար հիմնական հանձնարարությունն է՝ հասարակության մեջ չպետք է լինեն հեղինակություններ, և պետք է դիպչեն բոլորին։
«Գործնականում չեն թողել ոչ մի ակնառու հաջողակ մարզիկի, ոչ միայն ֆուտբոլիստի, ում գործակալական ցանցը, ըստ էության, հայհոյած չլինի կամ այլ ձևով վիրավորանք հասցրած չլինի։ Սա վերաբերում է մարզաձևերի տարբեր տեսակների։ Սա միայն ֆուտբոլը չէ, խոսքը վերաբերում է օլիմպիական չեմպիոններին, բասկետբոլիստներին և այլն։ Ոչ մի ուղղություն չթողեցին։ Ո՞րն է հիմնական հանձնարարությունը նաև այս դեպքում․ հասարակության մեջ չպետք է լինեն հեղինակություններ, և պետք է դիպչեն բոլորին։ Անշուշտ, դրանով նրանք չեն կարող որևէ վնաս հասցնել մեր մարզիկներին, սակայն մի բան պետք է նշվի․ սպորտն այն է, ինչը պետք է միավորի հասարակությանը, և նույնիսկ այստեղ փորձում են ինչ-որ կերպ այլ տեսակի հռետորաբանություն մտցնել, ինչը ևս մեկ անգամ ուղղված է հասարակության պառակտմանը։ Փորձը հենց այդպիսին է, դրա համար էլ դիպչում են բոլոր տեսակի հեղինակություններին, այդ թվում՝ սպորտի հեղինակություններին։ Հասարակությունը պետք է այս ամենին տա պատշաճ գնահատական»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։