Իրակլի Կոբախիձե. Այսօր մենք ստորագրում ենք Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ համաձայնագիր, կիրականացվի 150 միլիոն դոլարի ներդրում
Այսօր մեզ համար շատ կարևոր օր է. ստորագրում ենք պայմանագիր ֆրանսիական Groupe ADP ընկերության հետ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման վերաբերյալ, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի ընդլայնման նախագծի շնորհանդեսի ընթացքում։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ օդանավակայանի ընդլայնման համար կիրականացվի 150 միլիոն դոլարի ներդրում, ինչը կապահովի ուղևորահոսքի ավելացում, ծառայությունների շարունակական կատարելագործում, ուղևորների համար հարմարավետ և անվտանգ միջավայրի ստեղծում, արագ և արդյունավետ օպերացիոն գործընթացներ և ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող ուղևորային փորձ։
«Պայմանագրի շրջանակում Groupe ADP-ին պատկանող TAV ընկերությունը կշարունակի օդանավակայանի կառավարումը ևս հինգ տարով՝ մինչև 2031 թվականի ավարտը, երբ Վազիանում կավարտվի Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի կառուցումը։ Օդանավակայանի ընդլայնման համար իրականացվելիք ներդրումը զգալիորեն կավելացնի դրա թողունակությունը և կբարձրացնի ուղևորների սպասարկման որակը։ Ներդրումը կապահովի ուղևորահոսքի աճը, ծառայությունների անընդհատ բարելավումը, ուղևորների համար ապահով և հարմարավետ միջավայր, արագ ու արդյունավետ օպերացիոն ընթացակարգեր և միջազգային ստանդարտներին համապատասխան ուղևորային փորձ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր արտասահմանյան գործընկերներին՝ Groupe ADP-ին և TAV ընկերությանը՝ Վրաստանի օդանավակայանների զարգացման գործընթացում բազմամյա արդյունավետ համագործակցության համար», – նշել է վարչապետը։