Իրակլի Կոբախիձե. 2028 թվականի ծրագրային նպատակն է գործազրկությունը նվազեցնել 4 տոկոսից ցածր, իսկ միջին աշխատավարձը՝ 3500 լարիից բարձր։ Ներկայիս տեմպերով այս նպատակները հասանելի են։

12:26, 03.06.2025

Ապրիլին մենք գրանցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ, ինչը լավ, բարձր ցուցանիշ է։ Չորս ամսվա միջին աճը կազմել է 8.8 տոկոս, և այս առումով, տնտեսական աճի առումով մեր երկիրը մնում է առաջատար ոչ միայն ավելի լայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում, – կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, տնտեսական զարգացումը կշարունակվի։

«2022-2024 թվականներին Վրաստանում վարձու աշխատողների թիվն աճել է 185 հազարով, իսկ վարձու աշխատողների միջին աշխատավարձը 1300 լարիից հասել է 2217 լարիի։ Համապատասխանաբար, ակնհայտ է, որ երկրում գրանցված տնտեսական աճը արտացոլվում է բնակչության լայն շերտերում։ Գլխավորն այն է, որ մենք շարունակենք առաջ շարժվել այս տեմպերով։ Մեր ազգային խնդիրներից մեկը աղքատության վերջնական հաղթահարումն է, և տնտեսական աճը դրա համար կարևորագույն նշանակություն ունի, ուստի մենք պետք է աշխատենք ամբողջ ուշադրությամբ՝ ապագայում արագ տնտեսական աճ ապահովելու համար։

Մենք ունենք հստակ նպատակներ։ 2028 թվականի ծրագրային նպատակն է գործազրկությունը նվազեցնել 4 տոկոսից ցածր, իսկ միջին աշխատավարձը՝ գերազանցել 3500 լարին։ Մենք կարծում ենք, որ նպատակները հասանելի են ներկայիս տեմպերով, մնացածը կախված է մեզանից՝ սկզբից մինչև վերջ», – ասաց Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ