Իրակլի Քադագիշվիլին ընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպումներն սկսել է Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղից
Իրակլի Քադագիշվիլին ընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպումներն սկսել է Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղից

«Վրացական երազանք» կուսակցության Ախմետա-Թելավի-Ղվարելի և Լագոդեխիի մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագիշվիլին ընտրական քարոզարշավի շրջանակներում բնակչության հետ հանդիպումներն սկսել է Թելավիի մունիցիպալիտետի Կոնդոլի գյուղից և բնակչությանը ներկայացրել գործողությունների պլանը:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է հուլիսի 15-ին տեղի ունեցած աղետի հետևանքների վերացման աշխատանքներին, որն իրականացվել է Իրակլի Քադագիշվիլու միջնորդությամբ և Վրաստանի կառավարության և Թելավիի մունիցիպալիտետի ֆինանսական ռեսուրսով: Կոնդոլի գյուղում աղետի հետևաանքով վնասված ավելի քան 200 տուն է հիմնանորոգվել:

Իրակլի Քադագիշվիլին իր ընտրատարածքում հանդիպելու է 155 գյուղի և 4 քաղաքի բնակչությանը: