Իրակլի Կադագիշվիլի. Բոլոր ազատություններն օգտագործվել են ընդդիմության և արտաքին ուժերի կողմից՝ քաղաքացիների կյանքը մշտական շանտաժի տակ պահելու համար
«Ընդդիմության և արտաքին ուժերի կողմից օգտագործվում են բոլոր ազատությունները՝ քաղաքացիների կյանքը մշտական շանտաժի մեջ պահելու համար», – այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Քադագիշվիլին։
Նրա խոսքով՝ այս ամենը նախապես պլանավորված ակցիաներ են, որոնց նպատակն է հասարակության մեջ առաջացնել ապակայունություն, դժգոհություն և ստեղծել տպավորություն, թե պետությունը ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացիների շահերը։
«Նրանց փորձը այն էր, որ հասարակությունը պատրաստեին իշխանության տապալման սցենարի իրագործման համար։ Իշխանությունն ունի պարտավորություն՝ նման ճնշումները հանրության վրա կանխելու։ Պետք է գտնվի խելամիտ հավասարակշռություն, երբ արտահայտվելու ազատությունը պահպանված կլինի, բայց պետության կործանման հնարավորություն ոչ ոքի չի տրվի։ Պետության կողմից ցանկացած ապօրինի գործողություն կստանա օրինական պատասխան», – հայտարարել է Քադագիշվիլին։