Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը «Էրեկլեոբայի» առթիվ
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է հասարակությանը «Էրեկլեոբայի» առթիվ

Շնորհավորում եմ ձեզ Էրեկլեոբայի առթիվ: Փոքրիկ Կախը, ինչպես մարդիկ սիրալիր էին նրան անվանում, իր կենդանության օրոք դարձավ լեգենդ։ Իլիա Մեծի խոսքերով՝ նա ավելի քան կես դար ղեկավարել է հայրենիքը։ Չնայած չդադարող պատերազմներին՝ Էրեկլե II-ը հիմք դրեց երկրի արդիականացմանը՝ պետականության, արդյունաբերության, կրթության և մշակույթի զարգացմանն ուղղված լայնածավալ բարեփոխումների։ Այս մասին գրում է Վրաստանի վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ վաստակաշատ թագավորը մարմնավորում էր վրացու բոլոր լավագույն հատկանիշները։

«Վաստակավոր արքան մարմնավորել է վրացու բոլոր լավագույն հատկանիշները՝ իմաստություն, քաջություն, նվիրվածություն հայրենիքին… նրա հերոսական կյանքը օրինակ է յուրաքանչյուրիս համար, և կարծում եմ, որ այդպես էլ կմնա բոլոր գալիք սերունդների համար»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։