Իրակլի Ղարիբաշվիլին ներկրողներին կոչ է անում Թուրքիայից ժամանակին ներկրել դեղամիջոցները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ինչպես խոստացել էր, թուրքական շուկան բացվել է, և նա ակնկալում է, որ ներկրողները ժամանակին երկիր կբերեն որակյալ և էժան դեղամիջոցներ։
«Ուզում եմ բնակչությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք թուրքական շուկան բացել ենք, ինչպես խոստացել էինք։ Այժմ մենք ակնկալում ենք, որ ներկրողները ժամանակին կմատակարարեն որակյալ և էժան դեղամիջոցները։ Մենք հետևում ենք այս գործընթացին: Նախարար Ազարաշվիլին ակտիվորեն ներգրավված է: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կոչ անել ներկրողներին ժամանակին ներմուծել դեղեր, ինչը, մեր կարծիքով, շատ շուտով կնվազեցնի դեղերի գները», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունվարի 17-ին հայտարարել էր, որ կառավարության համապատասխան հրամանագիրը ստորագրվել է և թուրքական շուկան բացվել է։ Նրա խոսքով, Թուրքիայից Վրաստան կներկրվեն բարձր որակի, GMP չափանիշներին համապատասխան դեղամիջոցներ։ Ըստ վարչապետի՝ գների տարբերությունը զգալի կլինի: