Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության 30-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված համերաշխության համերգին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության 30-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված համերաշխության համերգին։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, միջոցառումը Օպերայի և Բալետի պետական թատրոնում կազմակերպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը և Ամերիկյան մշակույթի կենտրոնը։
Միջոցառման ժամանակ հնչել են՝ Վրաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի օրհներգները։
Վարչապետի հետ միասին համերաշխության համերգին ներկա են եղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գործադիր և օրենսդիր իշխանությունների և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։