Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցելու է ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում մասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալին:
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, փետրվարի 12-13-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի են ունենալու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը:
Պաշտպանության մինիստերիալի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և նրա տեղակալ Միրչա Ջոանի հետ: Քննարկման հիմնական թեմաները կլինեն ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության ամրապնդման ուղիները, ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի (SNGP) առաջընթացը, Վրաստանի դերը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում, պաշտպանության տրանսֆորմացիայի գործընթացն ու միջազգային առաքելություններում Վրաստանի ներդրումը:
Պաշտպանության նախարարը «հստակ աջակցություն» առաքելության ձևաչափում կմասնակցի նաև հյուսիսատլանտյան խորհրդի նիստին, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն անվտանգության մարտահրավերների և առաքելությանը մասնակցության մանրամասները:
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ՝ Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Չեխիայի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հետ, որտեղ գործընկերները կքննարկեն երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները:
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Բրյուսելից հետո Վրաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և հանդիպումներ կանցկացնի արտասահմանյան գործընկերների հետ: