Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարում է, որ իսպանական «Աքուալյա» ընկերության կողմից GWP-ի ձեռքբերման միջոցով կատարած 180 մլն. ներդրումը կաջակցի Վրաստանի ջրամատակարարման ոլորտին
180 միլիոն դոլարի ներդրումը զգալիորեն կնպաստի Վրաստանի ջրամատակարարման ոլորտին և որակի կառավարման զարգացմանը,- այս մասին «Աքուալյա» ընկերության գործադիր տնօրեն՝ Ֆելիքս Պարա Մեդիավիլլայի և «Վրաստանի Կապիտալ» ընկերության գործադիր տնօրեն Իրակլի Գիլաուրրի հետ առցանց հանդիպման ժամանակ, հայտարարել է՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ներդրողներին վստահության համար։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վրաստանի Կապիտալ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Georgia Global Utilities (GGU) ռազմավարական ներդրողն ու գործընկերը պաշտոնապես դարձել է աշխարհի առաջատար իսպանական «Aqualia» ընկերությունը։ «Aqualia»-ն 180 մլն. դոլար է ներդրել «Georgian Water and Power»-ի 80 տոկոս բաժնետոմսերի դիմաց: «Վրաստանի Կապիտալը» շարունակում է տնօրինել մնացած 20 տոկոսը։
«Առցանց հանդիպմանը կարևորվեց Իսպանիայի և Վրաստանի սերտ հարաբերությունները։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը հուսալի և կայուն բիզնես գործընկեր է։
Վարչապետը նշել է, որ 2021 թվականին Վրաստանի տնտեսության աճի տեմպը կազմել է 10,6 տոկոս։ Նրա խոսքով՝ Վրաստանը վերջին տասնամյակի ընթացքում զգալի վերափոխման է ենթարկվել և արագորեն շարժվում է դեպի ավելի ազատական և ազատ շուկայական տնտեսություն՝ աշխարհում ամենացածր հարկային դրույքաչափերից մեկով և հանրային ծառայությունների հասանելիությամբ։
Համաշխարհային վարկանիշային աղյուսակում ընդգծվել են Վրաստանի առաջատար դիրքերը՝ ինչպես բիզնես վարելու դյուրինության, այնպես էլ տնտեսական ազատության առումով»,- ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանց խոսքով, ուշադրության կենտրոնում են եղել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, ինչպես նաև Չինաստանի, EFTA-ի երկրների, Ուկրաինայի, Թուրքիայի և ԱՊՀ-ի երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերը, որոնք ներդրողներին թույլ են տալիս ազատ մուտք գործել բազմամիլիոնանոց շուկաներ: Միևնույն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը որպես առևտրի և լոգիստիկայի տարածաշրջանային հանգույց զարգացնելու համար կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում ցամաքային, ծովային և երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման համար։