Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության գերատեսչությունում հյուրընկալել է Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) նորանշանակ ղեկավար Մարեկ Շչիգելին:

Ճանաչողական հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Մարեկ Շչիգելին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Կողմերը քննարկել են Եվրամիության դիտորդական առաքելության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության հարցերը: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ առկա արդյունավետ համագործակցությունն ապագայում էլ ավելի կամրապնդվի:

«Հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության տեսանկյունից տիրող վիճակը: Ընդգծվել է Վրաստանում կայունության պահպանման և երկրի խաղաղ զարգացման գործընթացում  Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) դերը»,- ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: