Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավիճակը COVID-19 համաճարակի ընթացքում: Նշվել է, որ Վրաստանի կառավարությունը արդյունավետորեն կառավարում է համաճարակաբանական իրավիճակը, և տնտեսության արագ վերականգնումը խթանելու համար աստիճանաբար շարունակվում է սահմանափակումների մեղմացումը, ինչպես նաև իրականացվում է պատվաստումների գործընթացը:
Ընդգծվել է Վրաստանի կառավարության կողմից տնտեսության աշխուժացման ուղղությամբ ձեռնարկված ակտիվ և հետևողական քայլերը՝ համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար: Հատկապես նշվել է ապրիլին տնտեսական աճի աննախադեպ բարձր ցուցանիշը, որը կազմել է 44.8%:
Զրույցը վերաբերում էր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ծրագրի հաջող ավարտին, ինչը, ըստ վարչապետի, զգալի, դրական ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության և բարեփոխումների օրակարգի վրա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի վարչապետի նախաձեռնած տասնամյա զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները: Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) առաքելության ղեկավարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցել Վրաստանի կառավարության ջանքերին՝ խթանելու տնտեսությունը և արագացնելու համաճարակից տուժած ոլորտների վերականգնումը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: