Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Լերի Խաբելովին ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնի հետ կապված
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Լերի Խաբելովը կառավարությունում այսօր կայացած հանդիպմանը քննարկել են 2025 թվականի Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնի նախապատրաստական միջոցառումները։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ որպեսզի Վրաստանը, մասնավորապես՝ Բակուրիանին, արժանավայել հյուրընկալի 2025 թվականի Եվրոպայի ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը, հաջորդ տարի կսկսվեն կոնկրետ միջոցառումներ և ընդհանուր առմամբ կծախսվի 100 մլն լարի։
Նրանց խոսքով, 2023-2024 թվականներին նախատեսվում է կոնկրետ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցում, ինչը վրացի մարզիկներին ապագայում հնարավորություն կտա մարզվել սեփական երկրում, այլ ոչ թե արտասահմանում։
Կառավարության ղեկավարը լիակատար աջակցություն է խոստացել Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարին։
Հանդիպմանը ներկա էին Փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Իոսեբ Բաղաթուրիան և Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Մամուկա Խաբարելին։