Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է 2023 և 2024 թվականներին Վրաստանում նախատեսված համաշխարհային մակարդակի համերգների կազմակերպիչ խմբի անդամների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է 2023 և 2024 թվականներին Վրաստանում նախատեսված համաշխարհային մակարդակի համերգների կազմակերպիչ խմբի անդամների հետ։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է 2023 և 2024 թվականներին նախատեսված համերգային ծրագիրը և քննարկվել ծրագրի օրակարգը։
Վարչապետը նշել է, որ համաշխարհային մակարդակի աստղերի համերգներ կանցկացվեն Թբիլիսիում, Բաթումում և Black Sea Arena-ում։
Համերգները նախատեսված են 2023 թվականի մայիսի վերջից՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, ինչպես նաև 2024 թվականին։
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանում համերգներ անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում բազմաթիվ հայտնի աստղերի հետ, իսկ համերգների անցկացման մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը հնարավորինս սեղմ ժամկետներում։
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն, մշակույթի, սպորտի և երիտասարդության փոխնախարար Իրակլի Գիվիաշվիլին և «Black Sea Arena»-ի տնօրենը Տատո Խարչիլավան։