Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կայցելի Գուրիայի մարզ: Կառավարության ղեկավարը ժամը 13:30-ին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավայի և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն, Սեբաստիան Մոլինեուի հետ միասին, Զեդա Բախվա գյուղի հանրային դպրոցում կբացի ինտերնետացման նախագծի շնորհանդեսը:
Ինչպես հայտնի է, Վրաստանի կառավարության որոշմամբ, պետական բանահյուսության կենտրոնին շնորհվել է Անզոր Էրքոմաիշվիլիի անունը: Օզուրգեթիի բանահյուսության կենտրոնում կբացվի Անզոր Էրքոմաիշվիլիի հուշահամալիրը: Հուշատախտակը ժամը 15:00-ին, Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կբացի Անզոր Էրքոմաիշվիլիի կնոջ, Լալի Սեթուրիձեի հետ միասին:
Ժամը 16:30-ին կառավարության ղեկավարը, խորհրդարանի նախագահ Կախա Կուճավայի և Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ միասին, կայցելի Օզուրգեթիի Ալեքսանդր Ծուծունավայի անվան պետական դրամատիկական թատրոն, որն ամբողջությամբ վերականգնվել է «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Վերականգնողական աշխատանքների արժեքը կազմել է 20 միլիոն լարի:
Իշխանությունների ներկայացուցիչները նույնպես ներկա կլինեն Նոդար Դումբաձեի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացմանը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: