Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից կառավարական ծրագրի վերաբերյալ զրույց չեմ լսել, ագրեսիվ հռետորաբանություն էր կոնկրետ քաղաքական խմբի նկատմամբ. Լևան Իոսելիանի

16:47, 22.02.2021

«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Լևան Իոսելիանին գտնում է, որ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը խորհրդարանում վերաբերում էր ոչ թե կառավարության ծրագրին, այլ կոնկրետ քաղաքական խմբավորման նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությանը:

Իոսելիանիի խոսքով, ինքը չի սատարի Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությանը վարչապետի պաշտոնում:

«Ծրագրի մասին ես բան չեմ լսել, վարչապետի թեկնածուի ելույթի ժամանակ, հիմնականում զզվանք էի լսում կոնկրետ քաղաքական խմբի նկատմամբ ու հայտարարություններ որոշ մարդկանց ձերբակալության մասին, ծրագրի մասին ընդհանրապես խոսք չկար: Հետաքրքիր է, թե ինչ ծրագրով է եկել, այն ծրագիրը, որը հրապարակված է կառավարության կայքում, գործնականում դատարկ է: Նրա ելույթը ագրեսիվ հռետորաբանություն էր կոնկրետ մեկ խմբի նկատմամբ, ես այլ բան չեմ լսել:

Սա չէ միակ պատճառը, որ ես նրան չեմ աջակցելու, հիմնական պատճառն այն է, որ «Վրացական երազանքի» 9 տարվա գլխին, երկիրը շատ ավելի աղքատ է, քան մինչ այդ էր: Մեր քաղաքացիները անպաշտպան են: Ցավալի է, որ «Վրացական երազանքի» 9 տարի կառավարումից հետո օրակարգը մարդկանց բռնելն ու քաղաքական կուսակցություններից մեկի ռադարներից անհետանալն է, եթե դա հետապնդում է, սա մեր երկրի դժբախտությունն է: Ստացվում է, որ մենք պտտվում ենք մի տեղում, և ոչինչ չի փոխվել: Ինչ հաղորդագրություն էլ ուներ «Վրացական երազանքը» 2012 թվականին, այն նույնն է կրկնում 2021-ին, դա անհավանական բան է: Ինձ հետաքրքրում էր, որ նրանից լսեյի, թե ինչպես է նա տեսնում ճգնաժամից դուրս գալը, որն է նրա ծրագիրը համավարակի, աղքատության դեմ պայքարում, սա է անհանգստացնում մարդկանց, և ոչ թե այն, թե ինչի մասին նա խոսեց», – հայտարարել է Լևան Իոսելիանին:

Նմանատիպ