Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է 11 հարց
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել կառավարության նիստ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարների կաբինետը քննարկել է օրակարգային 11 հարց։
Պետական՝ «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կգործարկվի մսամթերքի նոր ձեռնարկություն, որտեղ կաշխատի մինչև 300 մարդ։
Այդ նպատակով Վրաստանի կառավարության որոշմամբ պետական ծրագրի շրջանակներում «Նիկորա» ՍՊԸ-ի խորհրդանշական գնով մեկ լարիով սեփականության է հանձնվել Թբիլիսիում գտնվող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները։
Մսամթերքի վերամշակման նոր գործարանը կհամալրվի ժամանակակից ստանդարտների նորագույն սարքավորումներով, և դրա կառուցման և սարքավորումների համար կներդրվի մինչև 15 մլն. լարի։
Բացի այդ, Թեյի պլանտացիաների վերականգնման պետական ծրագրի շրջանակներում Իմերեթիի Տղիբուլիի մունիցիպալիտետի Սոչխեթի գյուղում կվերականգնվի 37,26 հա թեյի պլանտացիա։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 134 120 լարի, որից պետական ծրագրի համաֆինանսավորումը 93 139 լարի է, իսկ 40 981 լարիը՝ շահառուի՝ Greenhill Ltd.-ի համամասնակցությունը։
Պետական ծրագրի շրջանակներում Խոնի մունիցիպալիտետի Դեդալաուրի գյուղում կիրականացվի 14,50 հա թեյի պլանտացիայի վերականգնում։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 52200 լարի, որից պետական համաֆինանսավորումը 36250 լարի է, իսկ 15950 լարիը՝ շահառուի՝ Ertoba Ltd-ի համամասնակցությունը։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։