Իրակլի Ղարիբաշվիլի. Յուրաքանչյուր մեծ կամ փոքր նախագիծ ծառայում է մարզերի ամրապնդմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը
Տնտեսական կայունության և հզորության համար անհրաժեշտ է զարգացնել մարզերը և տեղում ստեղծել նոր աշխատատեղեր: Յուրաքանչյուր մեծ կամ փոքր նախագիծ ծառայում է մարզերի ամրապնդմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Նորացված շրջաններ» պետական ծրագրի առաջին փուլի մոտավոր արժեքը 500 միլիոն լարի է: Մարզերն ակտիվորեն գազիֆիկացվում և ջրով են մատակարարվում, այս մասին հայտարարել է վարչապետը՝ խորհրդարանում զեկույցը և երկրի զարգացման տասնամյա ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
Ըստ նրա, գյուղի և գյուղատնտեսության ուժեղացման քաղաքականությունն իրականացվում է պլանային եղանակով:
«Մենք համակարգված կերպով իրականացնում ենք գյուղի և գյուղատնտեսության ուժեղացման քաղաքականությունը: Անցյալ տարի և այս տարի գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորման համար ընտրվել է ավելի քան 8 300 ենթակառուցվածքային նախագիծ: Ֆինանսներ ստանալու հասանելիությունն աճել է արտոնյալ ագրովարկային ծրագրի միջոցով: Մենք զգալի արդյունքներ ունենք: Օրինակ՝ ագրոպարենային ապրանքների արտահանումը գերազանցել է 942 մլն դոլարը, ինչը 84,5%-ով ավելին է, քան 2012 թվականին: Մենք աստիճանաբար ներմուծում ենք եվրոպական չափանիշներ շրջակա միջավայրի ոլորտում: Նոր անտառային օրենսգիրքը նախատեսում է փայտանյութի արտադրության կազմակերպված կառավարում և անտառների պահպանություն: Վերջին տարիներին պահպանվող տարածքների տարածքն աճել է ռեկորդային 280 հազար հեկտարով և այսօր այն ընդգրկում է երկրի 12%-ը: Բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր և աշխատանքներ, որոնք իրականացվել են պահպանվող տարածքներում, ներգրավման նոր կենտրոններ են ստեղծել, նոր հնարավորություններ են ստեղծել ինչպես տեղական, այնպես էլ ընդհանուր բնակչության համար», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: