Իրակլի Ղարիբաշվիլի. Ես շնորհակալ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները եկան Վրաստան, սա վկայում է այն վստահության մասին, որ երկու երկրներն էլ ունեն Վրաստանի նկատմամբ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես շնորհակալ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները եկան Վրաստան, սա վկայում է այն վստահության մասին, որ երկու երկրներն էլ ունեն Վրաստանի նկատմամբ

Վրաստանն անաչառ, չեզոք երկիր է, և մենք ունենք բարիդրացիական, եղբայրական, գործընկերային հարաբերություններ և համագործակցություն մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ,- Փարիզի խաղաղության ֆորումից հետո լրագրողներին ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մնում է անաչառ, չեզոք երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ։

«Դուք նշեցիք եռակողմ հանդիպումը։ Ես հնարավորություն եմ ունեցել և շատ շնորհակալ եմ, որ երկու երկրների վարչապետներն իմ հրավերով Վրաստան են եկել «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում։ Մենք հնարավորություն ունեցանք ունենալ եռակողմ բանակցություն, զրույց, երկխոսություն։ Կարծում եմ, որ շատ լավ սկիզբ էր, ինչը վկայում է այն վստահության մասին, որ կա երկու երկրների կողմից իմ , մեր երկրի նկատմամբ ընդհանրապես, բայց դա ինքնին չի ստեղծվում, կարիք ունի աշխատանքի, հարաբերությունների, վստահության ամրապնդման, խորացման: Կարծում եմ՝ վերջերս մեզ հաջողվեց դա անել։

Նույնիսկ հիմա, պանելում, ես բացահայտ ասացի, որ Վրաստանը մնում է անաչառ, չեզոք երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ: Առանց խաղաղության չի լինի բարգավաճում: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։