Կոնֆերենսլիգա | «Դինամո Թբիլիսին» հաղթեց «Ժալգիրիսին» և մեծ քայլ կատարեց դեպի հաջորդ փուլ #1TVSPORT

10:37, 24.07.2026

«Դինամո Թբիլիսին» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը հյուրընկալեց լիտվական «Ժալգիրիսին» և հաղթեց 3:0 հաշվով:

Թեմուր Քեցբայայի գլխավորած թիմին այս խաղի համար վերադարձել էր Ջաբա Կանկավան, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակ էր բաց թողել և ընդգրկված էր հայտացուցակում: Մինչ բուն խաղին անդրադառնալը, տրիբունայում տեղի ունեցած հաճելի փաստի մասին – սկզբում «Դինամոյի» երկրպագուներն էին վանկարկում «Լիետուվա՛! Լիետուվա՛!», իսկ մերձբալթացիները ի պատասխան բացականչեցին՝ «Սաքարթվելո՛! Սաքարթվելո՛!» (Վրաստան):

Սա այս երկու թիմերիմիջև առկա ջերմ հարաբերությունների ավանդույթն է:

Թբիլիսյան թիմն ի սկզբանե առավելություն ստացավ: Ակտիվ էր Թորնիկե Կվարացխելիան, ով դրիբլինգով շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստի և հարվածային դիրք դուրս բերեց Լեո Սանտոսին, սակայն բրազիլացի լեգեոնականը չկարողացավ գերազանցել դարպասապահին: Երկու րոպե անց Սանտոսը մնաց դարպասապահի հետ մեն-մենակ, և հյուրերն այս անգամ ևս փրկվեցին:

Այս գրոհին հետևեց անկյունային, որից հետո (14-րդ րոպեին) Նուման Կուրդիչը գլխի հարվածով այնուամենայնիվ բացեց հաշիվը և առաջ մղեց «Դինամոյին»:

Նմանատիպ