Քվեմո Քարթլիում ոստիկանությունը ձերբակալել է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով հետախուզվող օտարերկրյա քաղաքացու

11:18, 24.07.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի Գարդաբանիի շրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են Ինտերպոլի կարմիր շրջաբերականով որոնվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացու։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածը Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջի հիման վրա միջազգային մակարդակով որոնվում էր տարբեր ծանր հանցագործությունների համար։

Գերատեսչության տեղեկություններով՝ ներկայումս ձերբակալվածի նկատմամբ ընթանում են օրենքով նախատեսված արտահանձնման (էքստրադիցիոն) ընթացակարգեր։

Նմանատիպ