Իրանը Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հարվածել է անօդաչուներով

11:33, 24.07.2026

Իրանը Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հարվածել է անօդաչու թռչող սարքերով, – այս մասին տեղեկությունը տարածում է Իրանի պետական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հենվելով երկրի իշխանությունների վրա:  

Նրանց փոխանցմամբ՝ իրանական զինված ուժերի թիրախում են հայտնվել Բահրեյնի հարավում գտնվող «Իսա» ռազմաօդային բազան և Հորդանանի կենտրոնական-արևելյան հատվածում գտնվող «Մուվաֆաք Սալթի» (Muwaffaq Salti) ռազմաօդային բազան:  

Իրանցի զինվորականների հայտարարության համաձայն՝ Բահրեյնում ռմբակոծվել են վառելիքի բաքերը, սարքավորումների պահեստները, ինչպես նաև զինվորների կացարանները:  

Ի գիտություն՝ անցած գիշեր ԱՄՆ-ն հերթական անգամ ռմբակոծել է Իրանը: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ նրանք հարվածներ են հասցրել Իրանին, որոնց նպատակն է թուլացնել Թեհրանին և նվազեցնել Իրանի կողմից նավաստիների ու առևտրային նավերի վրա իրականացվող հարձակումները:

Նմանատիպ