Իրակլի Ղարիբաշվիլի. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը մեզ հիշեցնում է, որ երբեք չպետք է թողնենք ահաբեկչությունը հաղթի
Իրակլի Ղարիբաշվիլի. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը մեզ հիշեցնում է, որ երբեք չպետք է թողնենք ահաբեկչությունը հաղթի

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը մեզ հիշեցնում է, որ մենք երբեք չպետք է թողնենք ահաբեկչությունը հաղթի, – «Twitter» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այսօր լրանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 20-րդ տարելիցը: Այս ամսաթիվը հստակ հիշեցնում է մեզ, որ մենք երբեք չպետք է թողնենք ահաբեկչությունը հաղթի:

Վրաստանը ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների կողքին է՝ խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, աշխարհն ավելի լավ և ապահով վայր դարձնելու համար», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: