Իրակլի Ղարիբաշվիլի. Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հերոս բժիշկներին
Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հերոս բժիշկներին, – այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում տարեկան զեկույց ներկայացնելիս:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, առաջիկա օրերին երկիրը կստանա պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դեղաչափ:
«Այսօր մենք հաստատ կարող ենք ասել, որ առաջիկա օրերին մենք կստանանք պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դոզա: Հիշեցնեմ, որ մենք բանակցություններ ենք վարել «Ֆայզերի» հետ՝ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութ ստանալու, ինչպես նաև մեկ միլիոն «Սինոֆարմ», «Սինովակ», «Նովովաքսի» 700 հազար դեղաչափ, ընդհանուր առմամբ 4 միլիոն դեղաչափ մինչև տարվա վերջ, ինչը բավարար կլինի մեր պլանավորված մակարդակին հասնելու համար. Բնակչության 60 տոկոսը լինի պատվաստված», – ասաց Ղարիբաշվիլին: