Իրակլի Ղարիբաշվիլի. Կշարունակենք ակտիվորեն աջակցել բիզնեսին՝ տնտեսությունն ավելի ամրապնդելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու և աղքատությունը հաղթահարելու համար
Իրակլի Ղարիբաշվիլի. Կշարունակենք ակտիվորեն աջակցել բիզնեսին՝ տնտեսությունն ավելի ամրապնդելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու և աղքատությունը հաղթահարելու համար

Մենք ունենք նույնիսկ ավելի հավակնոտ ծրագրեր, առաջիկա տարիներին նախատեսում ենք ընդհանուր առմամբ 2,5 մլրդ լարի ներդնել միայն «Արտադր՛ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում, սա կլինի կառավարության և բիզնեսի համատեղ ներդրումը, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պետական աջակցության իրականացված բիզնես-նախագծերի քարտեզի շնորհանդեսին խոսքով ելույթ ունենալիս:

Վարչապետի խոսքով, կստեղծվի 100 հազար նոր աշխատատեղ եւ կֆինանսավորվի մինչեւ 1300 նոր ձեռնարկություն:

«Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա մենք այս ուղղությամբ եւս ունենք շատ հավակնոտ ծրագրեր: Ընդհանուր առմամբ մոտակա տարիներին նախատեսվում է ներդնել 7 մլրդ լարի: Իհարկե, այստեղ նույնպես հազարավոր նոր աշխատատեղեր են սահմանվում: Մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի նախարար տիկին Նաթիա Թուրնավային, պարոն Լեւան Դավիթաշվիլիին, բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել այս ծրագրերի ստեղծման մեջ առաջին իսկ օրերից: Մենք կշարունակենք ակտիվորեն աջակցել բիզնեսին՝ Վրաստանի տնտեսությունն ավելի ամրապնդելու, ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու և, ամենակարևորը, աղքատությունը հաղթահարելու համար: Սա պետք է լինի մեր հիմնական մտահոգությունը», – ասաց վարչապետը: