Իրակլի Ղարիբաշվիլի. Հունաստանի վարչապետի հետ արդյունավետ զրույց ունեցա վրաց-հունական համագործակցության վերաբերյալ
Իրակլի Ղարիբաշվիլի. Հունաստանի վարչապետի հետ արդյունավետ զրույց ունեցա վրաց-հունական համագործակցության վերաբերյալ

Հունաստանի վարչապետի հետ արդյունավետ զրույց ունեցա վրաց-հունական համագործակցության վերաբերյալ, – այդ մասին «Twitter» սոցիալական ցանցում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Հունաստանի վարչապետի հետ բեղմնավոր զրույց ունեցա վրաց-հունական համագործակցության վերաբերյալ: Ես բարձր եմ գնահատում Հունաստանի աջակցությունը մեր եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը: Մենք հսկայական ներուժ ունենք՝ ընդլայնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես առևտրի, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում: