Իրակլի Ղարիբաշվիլի. Հոկտեմբերին պետք է ամրապնդենք ձեռքբերումը, աննախադեպ խաղաղությունը, 8-ամյա կայունությունը, որը մեր երկիրը վերջին 30 տարվա ընթացքում չէր վերապրել
Իրակլի Ղարիբաշվիլի. Հոկտեմբերին պետք է ամրապնդենք ձեռքբերումը, աննախադեպ խաղաղությունը, 8-ամյա կայունությունը, որը մեր երկիրը վերջին 30 տարվա ընթացքում չէր վերապրել

2020 թվականի հոկտեմբերին պետք է ամրապնդենք ձեռքբերումը, աննախադեպ խաղաղությունը, 8-ամյա կայունությունը, որը մեր երկիրը վերջին 30 տարվա ընթացքում չէր վերապրել,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին, Լագոդեխիում մեծամասնական պատգամավորի թեկնածու Իրակլի Քադագշվիլուն ներկայացնելիս:

Նրա խոսքով, Բիձինա Իվանիշվիլու կառավարությունը այն հազվադեպ բացառությունն է, երբ երկրում հաստատվել է խաղաղություն, կայունություն և ազատություն:

«Բոլոր կառավարիչների պայմաններում մեր ժողովուրդը տեսավ պատերազմ, ավերածություն, ապակայունություն, մշտական քաոս, մշտական բախում: Բիձինա Իվանիշվիլու կառավարությունը այն հազվադեպ բացառությունն է, երբ երկրում հաստատվել է խաղաղություն, կայունություն և ազատություն: Մաղթում եմ ձեզ ազատություն և հաղթանակ, բարեկամներ: Ես մեր թեկնածուին, պարոն Իրակլիին մաղթում եմ հաջողություն: Հավատում եմ, որ հոկտեմբերին, բոլորս միասին մեկ անգամ ևս կտոնենք մեր ընդհանուր հաղթանակը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին: