Վատիկանում կկայանա Հռոմի պապի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը

19:14, 09.10.2024

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 11-ին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Վատիկանում։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Իտալիա կատարած այցի շրջանակներում Զելենսկին կհանդիպի նաեւ երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։

Զելենսկին այսօր ժամանել է Խորվաթիա՝ մասնակցելու «Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա» երրորդ գագաթնաժողովին։ Հավանական է, որ Ուկրաինայի առաջին դեմքը Խորվաթիայից Իտալիա կմեկնի։

Նմանատիպ