Իրակլի Ղարիբաշվիլի. Հիմնական փաստարկներից մեկը, որի հակափաստարկն ուղղակի գոյություն չունի, այն է, որ պատվաստումը մարդկանց պաշտպանում է մահից
Հիմնական փաստարկներից մեկը, որի հակափաստարկն ուղղակի գոյություն չունի, այն է, որ պատվաստումը մարդկանց պաշտպանում է մահից, – այսօր կառավարության նիստում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության ղեկավարը հերթական անգամ քաղաքացիներին խնդրեց ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և պատվաստվել:
«Իհարկե, շատ կարեւոր է հաջող պատվաստումը: Ես ուզում եմ մեր քաղաքացիներին խնդրել, որ բոլորը լավ յուրացնեն և բարձր քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեն մեր երկրի նկատմամբ: Ես երեկ ասացի և ուզում եմ կրկնել՝ ամենակարևոր փաստարկներից մեկը, որի հակափաստարկն ուղղակի գոյություն չունի, այն է, որ պատվաստումը մարդկանց պաշտպանում է մահից: Կան կարծիքներ և մի քանի օրինակներ, որ պատվաստված անձը կարող է վարակվել, սակայն մահը լիովին բացառվում է, բացառությամբ աշխարհում մի քանի օրինակների», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: