Իրակլի Ղարիբաշվիլի. Հավատում եմ, որ մեր տարածքների բռնազավթումը ժամանակավոր է, խաղաղ քաղաքականությամբ կկարողանանք միավորել Վրաստանը
Իրակլի Ղարիբաշվիլի. Հավատում եմ, որ մեր տարածքների բռնազավթումը ժամանակավոր է, խաղաղ քաղաքականությամբ կկարողանանք միավորել Վրաստանը

Հավատում եմ, որ մեր տարածքների բռնազավթումը ժամանակավոր է: Մեր պրագմատիկ և խաղաղ քաղաքականությամբ կկարողանանք ապաբռնազավթել և միավորել Վրաստանը,- այսպես է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցին:

Ինչպես նշում է Ղարիբաշվիլին, այսօր 12 տարի է լրանում Ռուսաստան-Վրաստան պատերազմի մեկնարկից, որի հետևանքով զոհվել են խաղաղ քաղաքացիներ, զինվորներ և ոստիկաններ:

«Հարգում եմ և խոնարհվում նրանց հիշատակի առջև: Չնայած մեր տարածքների բռնազավթմանը, մեր հերոս զինվորները, անհավասար պայքարում, հերոսության և զոհաբերության գնով, կարողացան պահպանել վրացական պետականությունը: Հավատում եմ, որ մեր տարածքների բռնազավթումը ժամանակավոր է: Մեր պրագմատիկ և խաղաղ քաղաքականությամբ կկարողանանք ապաբռնազավթել և միավորել Վրաստանը»,- նշում է Իրակլի Ղարիբաշվիլին: