Իրակլի Ղարիբաշվիլի. Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի այցը Վրաստան մեր երկրի նկատմամբ աջակցության կարևոր դրսևորում է
Իրակլի Ղարիբաշվիլի. Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի այցը Վրաստան մեր երկրի նկատմամբ աջակցության կարևոր դրսևորում է

Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի այցը Վրաստան մեր երկրի նկատմամբ աջակցության կարևոր դրսևորում է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսին:

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Օլիվեր Վարհեյին՝ Վրաստանում եվրոպականացման և ժողովրդավարության ճանապարհին եվրահանձնակատարի ջանքերի համար:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում եվրահանձնակատարին այցի համար: Սա մեր երկրին աջակցության շատ կարևոր դրսևորում է: Օլիվեր Վարհեյը մեր երկրի անկեղծ, ուժեղ կողմնակիցն ու երկրպագուն է: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան մեր երկրի եվրոպականացման և ժողովրդավարացման ճանապարհին գործադրած բոլոր ջանքերի համար: Մենք շատ բեղմնավոր հանդիպում ունեցանք: Մենք վերանայեցինք այն հարցերի լայն շրջանակը, որոնք առկա են մեր երկրի և ԵՄ-ի միջև:

Ինչպես գիտեք, մեր երկրի եվրոպականացումը և ժողովրդավարացումը սահմանող հիմնական փաստաթուղթը մի փաստաթուղթ է, որը մենք ստորագրել ենք յոթ տարի առաջ: Սա Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է, ինչպես նաև Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որն արդեն սկսել է մեր երկրին բերել կոնկրետ, շոշափելի արդյունքներ:

Կցանկանայի հիշեցնել բնակչությանը, մեկ կոնկրետ, շոշափելի փաստ, սա մեր քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է: Մինչև 2016-2017 թվականները մեր քաղաքացիները վիզայի միջոցով էին մեկնում Եվրոպա: Արդեն մի քանի տարի է, ինչ առանց վիզայի են ճանապարհորդում ԵՄ անդամ երկրներ: Սա նշանակում է, առաջին հերթին, ԵՄ-ի կողմից մեզ հայտնած վստահություն, քանի որ մենք համապատասխանում ենք ԵՄ կողմից պահանջվող չափանիշներին:

Բացի այդ, մեր կառավարությունն ամեն ինչ արել է իր պարտավորությունները կատարելու համար, այդ իսկ պատճառով ձեռք է բերվել այդ մեծ արդյունքը», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: