Իրակլի Ղարիբաշվիլի. Առաջիկա երկու տարվա ընթացքում լրացուցիչ 5000 փախստական ընտանիքի կփոխանցվեն բնակելի տարածքներ

12:45, 04.03.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, փախստականների համար պետական ռազմավարության իրականացման գործողությունների պլանի համաձայն, առաջիկա երկու տարվա ընթացքում լրացուցիչ 5000 փախստական ընտանիքի կփոխանցվեն բնակելի տարածքներ:

Գործողությունների պլանը կհաստատի կառավարությունը՝ այսօրվա նիստին:

«Ինչպես գիտեք, մեր կառավարությունը 2013 թվականից մինչ օրս Վրաստանի մասշտաբով 23 000 բռնի տեղահանված ընտանիքի փոխանցել է բնակարան: Նշված ծրագրով, առաջիկա երկու տարվա ընթացքում մենք լրացուցիչ 5000 փախստական ընտանիքի կփոխանցենք բնակելի տարածքներ»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ