Իրակլի Բերայա. Արեստովիչը բացարձակապես ոչ ադեկվատ սուբյեկտ է, որի հայտարարությունները զուրկ են ողջախոհությունից և բովանդակությունից
Արեստովիչը բացարձակապես ոչ ադեկվատ սուբյեկտ է, որի հայտարարությունները զուրկ են ողջամտությունից և բովանդակությունից,- ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Բերայան։
Ինչպես նա նշեց, Արեստովիչը բացարձակապես ոչ ադեկվատ մարդ է, հետևաբար, նրա հռետորաբանությունը դուրս է որևէ տրամաբանական մտածողության շրջանակներից։
«Արսետովիչը իշխանության ներկայացուցիչներից է, եւ երբ իշխանության ներկայացուցիչը նման հայտարարություն է անում, դա շատ մտահոգիչ է։ Սա է այստեղ խնդրահարույցը»,- ասաց Բերայան։
Ուկրաինայի նախագահի վարչակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն ասել է. «Մենք ուժ ենք նախագծելու Վրաստանում, պետք է փրկենք վրացիներին, Մոլդովային, Հայաստանին»: