Ինձ համար անհասկանալի է այն փաստը, որ նախագահի թեկնածուները չեն կենտրոնանում նախընտրական ծրագրերի վրա. Կառլ Հարցել
Ինձ համար անհասկանալի է այն փաստը, որ նախագահի թեկնածուները չեն կենտրոնանում նախընտրական ծրագրերի վրա,-այս մասին ընտրությունների կապակցությամբ հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
Դեսպանի խոսքերով նրա Վրաստանում գտնվելու առաջին երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների մասին բոլորը լռում էին, որից հետո իրավիճակը փոխվեց և խաղադրույքները ավելացան:
Կառլ Հարցելի խոսքերով, խորհուրդներ տալը չի մտնում իր իրավասությունների մեջ, սակայն ցավով է նշում, որ թեկնածուները չեն կոնկրետանում նախընտրական ծրագրերի վրա:
Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել է Հարցելը, ոչ մի թեկնածու չի զրուցել նախագահի սահմանադրական իշխանության մասին, որը հիմնականում կրճատված է, չնայած դրան դեսպանի խոսքերով, նախագահի ինստիտուտը շատ կարևոր է:
Կառլ Հարցելը հայտարարում է, որ նա հանդիպել է նախագահի մի քանի թեկնածուի հետ, որոնք ունեն տարբեր տեսակետներ: Չնայած դրան նա ասում է, որ թեկնածուները ուշադրություն չեն դարձնում սեփական տեսակետի վրա:
Վրաստանում Եվրամիության նորանշանակ դեսպանը լրագրողների հետ անց է կացրել աշխատանքային հանդիպում:
Հեղինակ -
Edgar Barsegyan