Ինձ չի բավարարում այն փաստը, որ «Վարդերի հեղափոխության» հերոսը գտնվում է ճաղերի հետևում, հանրության պահանջը պետք է լինի Սաակաշվիլիի ազատությունը. Գիուլի Ալասանիա
Ինձ չի բավարարում այն փաստը, որ «Վարդերի հեղափոխության» հերոսը գտնվում է ճաղերի հետևում, հանրության պահանջը պետք է լինի Սաակաշվիլիի ազատությունը. Գիուլի Ալասանիա

Ինձ չի բավարարում այն փաստը, որ «Վարդերի հեղափոխության» հերոսը գտնվում է ճաղերի հետևում, հանրության պահանջը պետք է լինի Սաակաշվիլիի ազատությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը, ով Սաակաշվիլիին այցելել է Գորիի զինվորական հոսպիտալում։

Ալասանիայի հայտարարությամբ, Սաակաշվիլին թույլ է և դժվարությամբ է քայլում։

«Նախորդ օրերի համեմատ իրավիճակը շատ ավելի լավ է։ Ընդհանուր առմամբ թույլ է: Ինչ տեսել եմ, դժվար է քայլում։ Նա կարծես մկանային խնդիր ունի։ Վերականգնումը որոշ ժամանակ կպահանջի: Իմ տեսած բուժանձնակազմին շատ եմ հավանել ու գոհ եմ։ Հիշեք, թե վաղը ինչ օր է: Երբ «Վարդերի հեղափոխության» հերոսը ճաղերի հետևում է, իսկ պատուհանը ճաղավանդակներ ունի, ես դրանից գոհ չեմ։

Գտնվում է ստացիոնար բաժանմունքում, սենյակը փոքր է, բայց այս կլինիկայում, հավանաբար, այլ հնարավորություն չկա։ Թույլ են տվել բացել պատուհանը: Պատուհանը բաց է, բայց վրան փեղկեր կան, ինչը շատ ճնշող է։ Ինչ վերաբերում է վաղվա օրվան, ապա դա առավել ճնշող է և բոլորովին անբնական:

Մենք՝ որպես հասարակություն, ի՞նչ ենք մտածում այս մասին, դա նորմա՞լ է։ Ես ընդհանրապես ազատության մասին էի խոսում։ Բժիշկներն ամեն ինչ անում են: Նա ինձ ոչինչ չի հարցրել, նա իր համար ինչ-որ բան է մտածում։ Այստեղ պայմանները, համեմատած ավելի լավ են, իհարկե։

Իմ ցանկությունը Միխեիլ Սաակաշվիլիի ազատությունն է, և հասարակության պահանջը նույնը պետք է լինի։ Մենք խելագարության մեջ ենք»,- ասել է Գիուլի Ալասանիան։