Ինդոնեզիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի
Ինդոնեզիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի

Ինդոնեզիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի: Տուժել է 209 մարդ: Մահացածների մեծ մասը գտնվում էր Լոմբոկ կղզու վրա, որը մոտ է աղետի էպիկենտրոնին: Երկու մարդ է զոհվել նաև Բալի կղզում:

Ինդոնեզիայի իշխանությունը հայտարարում է, որ զոհերի թիվը կավելանա: Արտակարգ ծառայության ներկայացուցիչների խոսքով, զոհվածների թվում կան օտար երկրի քաղաքացիներ: Քաղաքում անջատված է էլեկտրաէներգիան:

Ինդոնեզիայում, օգոստոսի 5-ին տեղի էր ունեցել 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: