Ինդոնեզիայի արևմտյան մասում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 11 մարդ
Ինդոնեզիայի արևմտյան մասում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով զոհվել է 11 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 18-ի: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը ՝ հիմնվելով Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային խորհրդի վրա:
Սողանքը տեղի է ունեցել արևմտյան Ջավայի գյուղերից մեկում:
Ինչպես հաղորդում է Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային խորհրդի մամուլի ծառայությունը, սողանքից հետո մեկնարկած փրկարարական գործողության ընթացքում հողը կրկին փլուզվել է: