Ինչպիսին է լինելու Լիկանիում Ռոմանովների պալատը վերանորոգումից հետո (վիդեո)

Լիկանիում կայացել է Ռոմանովների պալատի վերանորոգման նախագծի շնորհանդեսը: Նախագիծը ենթադրում է պատմական այգի ճարտարապետական համալիրի ամբողջությամբ վերանորոգում, որի համաձայն ամբողջությամբ վերանորոգվելու է այգու տարածքում առկա XIX դարի պատմական շենքը: Նախնական տեսքն է ստանալու Նիկոլոզ Ռոմանովի պալալատը, կառավարական նախկին նստավայրը և ջերմոցային տնտեսությունը: Կարգավորվելու է պատմական այգին, որտեղ կտեղակայվեն այցելուների կենտրոնը, վարչական շենքերը և հետիոտնային կամուրջը:

Աշխատանքները ֆինանսավորում է «Գործընկերային հիմնադրամը» և նրա դուստր ընկերությունը: