Ինչքան ավելի հզոր է Վրաստանը՝ այնքան հզոր է արևմուտքը. Վես Միտչել
Ինչքան ավելի հզոր է Վրաստանը՝ այնքան հզոր է արևմուտքը. Վես Միտչել

Ռուսաստանի հետ բանակցությունները կարևոր են, մենք պատրաստ ենք դրան: Սակայն ցանկացած ագրեսիային և ռազմական գործողություններին տալու ենք ճիշտ գնահատական,-այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական, Վես Միտչելը հայտարարել է՝ ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովին խոսքով ելույթի ժամանակ:

Միտչելի խոսքերով, Վրաստանը ողջ մարդկության համար զբաղեցնում է ռազմավարական կարևոր սահմաններ:

«Հարկավոր է աշխատել այն բանի համար, որ ցանկացած տարածքում և քաղաքականությունում հայտնաբերենք Ռուսաստանի անօրեն միջամտությունը և դիմակայենք դրան, ինչպես դա անում է Վրաստանը: Վրաստանի ուժը այս վտանգի առջև իսկապես նշանակալից է և մեզ համար հանդիսանում է ներշընչանքի աղբյուր և օրինակ: Դուք մարդկության համար զբաղեցնում եք կարևորագույն ռազմավարական սահմաններ: Ցանկանում եմ օգտագործել ձեր նախկին վարչապետ, Զուրաբ Ժվանիայի խոսքերը՝ «Ես վրացի եմ, համապատասխանաբար Եվրոպացի»: Այս խոսքերը ներշնչանք է բոլորի համար»,-հայտարարել է Վես Միտչելը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը կոչ է անում Վրաստանի կառավարությանը և խորհրդարանին հզորացնել արդարադատության համակարգը և դատական անկախությունը:

Նրա խոսքերով ողջունելի են Վրաստանի կառավարության կողմից տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացրած քայլերը:

Դրա հետ մեկտեղ, Վես Միտչելի հայտարարությամբ, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ցանկությանը՝ ստեղծել հզոր ռազմակայան և համակարգ: