Թբիլիսիում բացվել է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության երկօրյա համաժողովը
Թբիլիսիում բացվել է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության երկօրյա համաժողովը

Թբիլիսիում, այսօր բացվել է ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության երկօրյա համաժողովը:

Միջոցառումը բացել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովի թեմայով հիմնական զեկուցողներն են լինելու՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելը և ՆԱՏՕ-ի ժողովրդական դիվանագիտության հարցերով դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Թաջան Իլդեմը:

ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովի առաջին նստաշրջանը վերաբերելու է, ՆԱՏՕ-Վրաստան զարգացող համագործակցությանը, Վրաստանի հեռանկարներին, մարտահրավերներին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու ճանապարհին գոյություն ունեցող հաջողություններին, ինչպես նաև քննարկելու են Բրյուսելի գագաթնաժողովի համար քաղաքական և անվտանգության օրակարգին վերաբերող հարցեր:

Առաջին նստաշրջանից հետո կայանալու է ՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի և ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելի երկկողմ հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո կողմերը հայտարարություններ կանեն մամուլի համար:

ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովի երկրորդ նստաշրջանին քննարկելու են նոր լրատվական միջավայրում ժողովրդական դիվանագիտության հարցը: Երրորդ նստաշրջանին քննարկման հիմնական թեման լինելու է՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հաղորդակցության ռազմավարությունը:

Համաժողովը բացվել է «Ռեդիսոն Բլու Իվերիա» հյուրանոցում և փակվելու է վաղը: