Վրաստանում իրականացրած բարեփոխումների գործընթացում մեծ է Գիորգի Կվիրիկաշվիլիի դերը. Վես Միտչել
Վրաստանը առաջատար երկիր է տարածաշրջանում, իրականացրած բարեփոխումների տեսանկյունից և առանձնահատուկ է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի դերը այդ բարեփոխումների իրականացման գործում,-այս հայտարարությունը արել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վես Միտչելը, ով այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Միտչելը զրույցի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը, պետքարտուղարության անունից հաստատել է Վրաստանի նկատմամբ աջակցությունը, այն մարտահրավերների հաղթահարման գործում, որոնց առջև այսօր կանգնած է երկիրը: Նրա խոսքերով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը տեղեկացված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Իր հերթին Վրաստանի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Վրաստանի համար անչափ կարևոր է: Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով Վրաստանը ԱՄՆ-ի համար հուսալի գործընկեր է:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև, պաշտպանության ոլորտում ԱՄՆ-Վրաստան համագործակցությանը և Վրաստանի ՆԱՏՕ-ին ինտեգրման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan